Հաշվի առնելով այն, որ «Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկի» փոփոխությունների հիման վրա 2017 թ. մասնագիտական քննությունների ծրագրերը վերանայվել և փոփոխվել են, ըստ այդմ՝ բոլոր ասպիրանտներն ու հայցորդները, որոնք իրենց մասնագիտական քննությունները հանձնել են մինչև 2017 թվականը, ըստ նորացված ծրագրերի՝ այդ քննությունները պետք է վերահանձնեն ատենախոսության պաշտպանությունից առաջ՝ «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի» 19-րդ կետի պահանջներին համապատասխան։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ասպիրանտուրայի և գիտական տեղեկատվության բաժին (2222 աշխատասենյակ, հեռ. 010 57-74 -12):