(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ՍՊԱՅԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ ՑԱՆԿԱՑՈՂՆԵՐԻՆ

Հարգելի ուսանողներ.

2021թ-ի սեպտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և մարշալ Ա. Խանփերցյանի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կմեկնարկեն մեկամյա սպայական դասընթացները:

Վերնոշյալ դասընթացներին կարող են մասնակցություն ունենալ պարտադիր զինվորական ծառայության՝ 2021թ-ի ամառային զորակոչին ենթակա, ինչպես նաև ավարտական կուրսի իգական սեռի ներկայացուցիչները:

Ուսումնառությունն ավարտելուց հետո զինծառայողներին կշնորհվի առաջին սպայական ՙլեյտենանտ՚ զինվորական կոչում և վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի պաշտոններում՝ 2 տարի զինծառայությունն անցնելու համար:

Սպայական դասընթացների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը ներկայացված է կցված հավելվածում:

16.02.21