(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ՝ ԱՐՏԱՍԱՀՄԱՆՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ

Ճարտարապետության և շինարարության հայաստանի ազգային համալսարանում սովորող արտասահմանցի ուսանողներին աջակցելու կամ խրախուսելու համար գիտական խորհրդի որոշմամբ սահմանվել է կրթաթոշակ կամ ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու պայմանները։

Կրթաթոշակը տրամադրվում է նշված կետերից որևէ մեկին բավարարելու դեպքում՝

  •  Սփյուռքահայ երկկողմանիծնողազուրկ ուսանողին աջակցելու համար՝ տարեկան ուսման վարձի 80%-ի չափով՝ բակալավրիատի 2-րդ կուրսից սկսած մինչև բակալավրիատում անընդհատ ուսումնառության ավարտը, այն ուսանողին, ով չի օգտվում այլ կրթաթոշակային ծրագրերից կամ ուսման վարձի փոխհատուցման այլ աղբյուրներից։
  •  Մեկ կրթաթոշակ բակալավրիատի 3-րդ կուրսում սովորող ուսանողի համար՝ նախորդ չորս կիսամյակում ուսումնառության արդյունքներով ՄՈԳ-ի 18 միավորից ոչճ պակաս առավել բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողին, ով չի օգտվում այլ կրթաթոշակային ծրագրերից կամ ուսման վարձի փոխհատուցման այլ աղբյուրներից՝ մեկ ուսումնական տարվա համար, ուսման վարձի 100%-ի չափով։
  •  Մեկ կրթաթոշակ մագիստրատուրայի ավարտական կուրսում սովորող ուսանողի համար նախորդ երկու կիսամյակում ուսումնառության արդյունքներով ՄՈԳ-ի 18 միավորից ոչ պակաս առավել բարձր առաջադիմություն ունեցող այն ուսանողին, ով չի օգտվում այլ կրթաթոշակային ծրագրերից կամ ուսման վարձի փոխհատուցման այլ աղբյուրներից տարեկան ուսման վարձի 100%-ի չափով։

Ուսման վարձի մասնակի փոխհատուցումը (զեղչ) տրամադրվում է նույն ընտանիքից համալսարանում սովորող երկու և ավելի ուսանողների համար, յուրաքանչյուր ուսման վարձի 10%-ի չափով՝ մինչև համալսարանի բակալավրիատում ուսումնառության ավարտը։

Ուսանողներին տրամադրված կրթաթոշակներն ուղղվում են նրանց ուսումնառության վարձի փոխհատուցմանը։

Մանրամասների համար կարող եք դիմել մինչև սեպտոմբերի 25-ը Արտասահմանցի սովորողների բաժին(010 58 01 77)։

15.09.21