(010) 303-300

ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է «ԲԱՑ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՋՐԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ»

Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և էկոլոգիայի նախարարությունը հայտարարել է, որ «Շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության 2022-2023 թվականների ծրագրի» 5-րդ կետի համաձայն. Ռուսաստանի Դաշնության բնական պաշարների և բնապահպանության նախարարության և ՀՀ բնապահպանության նախարարության միջև համագործակցության հուշագրի շրջանակում ռուսական կողմը Հայաստանի ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Բաց երիտասարդական ջրային մրցույթ»-ին: Ջրային մրցույթը ճանաչվել է ջրի ռացիոնալ օգտագործման գաղափարները քարոզելու լավագույն կրթական նախագիծ։ Ջրային մրցույթի հաղթողները մասնակցում են միջազգային երիտասարդական մրցույթների և բնապահպանական ֆորումների:

Մրցույթի նպատակն է զարգացնել ինտելեկտուալ կարողությունները և գիտահետազոտական ​​աշխատանքները, աջակցել և խրախուսել դպրոցականների և ուսանողների գիտահետազոտական ​​և նախագծային գործունեությունը ջրային ռեսուրսների պաշտպանության, վերականգնման և ռացիոնալ օգտագործման ոլորտում՝ ուղղված կայուն ջրօգտագործման հիմնախնդիրների լուծմանը։

Մրցույթին կարող են մասնակցել դպրոցի աշակերտներ, քոլեջի և համալսարանի ուսանողներ,  հայտերն ընդունվում են մինչև  մարտի 1-ը։

Մրցույթին դիմելու կարգի և ընթացակագի մասին տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղումից:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի վարչություն (Հեռ. 010 303 300, ներքին համար 9-66, 2-րդ մասնաշենք 2212 աշխատասենյակ):

17.02.23