Իտալիայի Վենետիկի Սուրբ Ղազար կղզում տեղի կունենա «Ճարտարապետական ժառանգություն և ժամանակակից ճարտարապետություն» (ICAHCA) խորագրով միջազգային գիտաժողովը, որի կազմակերպիչներն են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը և Ս. Ղազար Հայոց կղզու Մխիթարյան միաբանությունը։
Գիտաժողովի նպատակն է ճարտարապետական հուշարձանների, պատմական լանդշաֆտի պահպանությունը, քաղաքային միջավայրի, ինչպես նաև հարմարավետ նոր տարածքների ստեղծման հրատապ խնդիրների լուծումը։
Գիտաժողովը տեղի կունենա նոյեմբերի 10-11-ը: Գիտաժողովի վերաբերյալ մանրամասներն հետևյալ հղումով: