Էրազմուս+ KA107 դրամաշնորհային ծրագրի շրջանակում ՃՇՀԱՀ—ն հայտարարում է մրցույթ՝ 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում Իսպանիայի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում աշխատանքային շաբաթին (Staff Week) մասնակցելու 2 տեղի վերաբերյալ:
Անհրաժեշտ փաստաթղթերը՝
Մասնակիցների ընտրության հիմնական չափանիշներն են՝ դասախոսության թեման/թեմաները, անգլերենի իմացությունը, հիմնավորման նամակ (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2023 թ. ապրիլի 11-ը մինչև 12.00-ը: Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել համալսարանի Արտաքին կապերի վարչություն (աշխատասենյակ N 2212): Մրցույթը կկայանա 2023 թ. ապրիլի 11-ին, ժամը 15-ին՝ ՃՇՀԱՀ-ում, լսարան N 2239:
11.04.2023. Մրցույթին դիմողների հայտերի վերջնաժամկետը սահմանվել է 2023 թ. ապրիլի 11-ը՝ օրվա առաջին կեսը: Ցանկին կարող եք ծանոթանալ՝ անցնելով այս հղումով: Մրցույթը կայացավ ապրիլի 11-ին, ժամը 15.00-ին: Արդյունքները հրապարակվել են այս հղմամբ: