(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԻՍՊԱՆԻԱՅԻ ՄԱԼԱԳԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆԵԼՈՒ ՀՐԱՎԵՐ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը «Էրազմուս+ ՀԳ1» դրամաշնորհային ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ՝ 2021-2022 ուստարվա առաջին կիսամյակում Իսպանիայի Մալագայի համալսարանում «Ճարտարապետություն» մասնագիտությամբ  ուսումնառության (մագիստրատուրա կամ ասպիրանտուրա) մեկ տեղի վերաբերյալ:

 Անհրաժեշտ փաստաթղթերն են՝

  • Ինքնակենսագրություն (EUROPASS ձևաչափով):
  • Տեղեկանք՝ առաջադիմության մասին (ՄՈԳ):
  • Անգլերենի նվազագույնը B1 մակարդակի տիրապետման հավաստագիր/տեղեկանք: Իսպաներենի իմացությունը խրախուսվում է: Հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում լեզվի իմացությունը կստուգվի հարցազրույցի միջոցով:
  • Ֆակուլտետի դեկանի և դիմումատուի ստորագրությամբ հիմնավորման նամակ (Motivation Letter)՝ անգլերենով և հայերենով:         

 Ծրագրի մասնակիցների ընտրության հիմնական չափանիշներն են՝ առաջադիմությունը, օտար լեզվի իմացությունը, հիմնավորման նամակը (Motivation Letter), հմտություններն ու կարողությունները:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել  ՃՇՀԱՀ ճարտարապետության ֆակուլտետ: Ներկայացման վերջնաժամկետն է   2021 թ. մայիսի 18-ը: Մրցույթը կանցկացվի 2021 թ. մայիսի 20-ին: Մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել նաև Միջազգային և միջբուհական համագործակցության բաժին՝ 010 58 01 77 հեռախոսհամարով։

Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ անցնելով ներքոհիշյալ հղումներով՝

www.uma.es/icm

https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/distance-calculator_es

https://www.uma.es/icm/info/121495/partner-universities-and-thematicfields1922/?set_language=en

https://www.uma.es/media/files/01._Plazas_2da_Convocatoria_SMS_IN.pdf

https://www.uma.es/icm/info/123814/postgraduate-entrante/

10.05.21