(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԻՆՏԵՐԻԵՐԱՅԻՆ ՏԻԿՆԻԿԸ ՈՐՊԵՍ ԴԵԿՈՐԻ ԷԼԵՄԵՆՏ» ԹԵՄԱՅՈՎ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ԲԱՑ ԴԱՍ

Սիրով տեղեկացնում ենք, որ շուտով տեղի կունենա «Ինտերիերային տիկնիկը՝ որպես դեկորի էլեմենտ» թեմայով ցուցահանդես-բաց դասը: Երեքօրյա այս միջոցառման առաջին օրը նախատեսվում է բաց դաս, իսկ հաջորդ օրերին կկարողանաք վայելել ցուցասրահում ներկայացված ձեռագործ տիկնիկները: Ցուցահանդեսի ընթացքում կանցկացվի վիճակախաղ և կլինեն հետաքրքիր հարցեր ինտերիերային տիկնիկներ-դիզայն թեմայով: Միջոցառման ընթացքում ներկայացվելու են Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Ռազմավարական պլանավորման և որակի ապահովման բաժնի ղեկավար Իրինա Վանյանի հեղինակային տիկնիկները:

Ցուցահանդեսի բացումը և բաց դասը տեղի կունենա հոկտեմբերի 23-ին ժամը 16:00-ին, առաջին հարկի դահլիճում: Ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 25-ը:

«Ինտերիերային տիկնիկը՝ որպես դեկորի էլեմենտ» թեմայով բաց դասը տեղի կունենա բացման արարողությունից հետո ժամը 16:30-ին, մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/mekt48nNRsn8WL5E7:

15.10.24