(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԻՆՏԵԳՐԱԼ ԴԻԶԱՅՆ ԵՎ ԻՆԺԻՆԻՐԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ՆԱԽԱԳԾՈՂ-ՊՐԱԿՏԻԿԱՆՏԻ

«Ինտեգրալ Դիզայն և Ինժինիրինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հրավիրում է շրջանավարտների՝ ջեռուցման, հովացման և օդափոխության ոլորտում նախագծող-պրակտիկանտ աշխատելու համար:

Աշխատանքային պարտականություններն են՝

  • Revit MEP ծրագրային վերապատրաստում և սերտիֆիկացում Autodesk-ի կողմից:
  • Համակարգերի նախագծում, նախագծային ամբողջական փաթեթի դուրս բերում Autodesk Revit ծրագրով:
  • Ջեռուցման, հովացման, օդափոխության և հակածխային պաշտպանության համակարգերի պարամետրերի հաշվարկ, ինժեներական լուծումների մշակում:

Անհրաժեշտ հմտություններն են՝           

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն:
  • Ամուր տեսական գիտելիքներ (թերմոդինամիկա, psychometric chart, հիդրավլիկա, էլեկտրականություն, էլեկտրոնիկայի հիմունքներ):
  • Համակարգչային ծրագրերի վարժ իմացություն՝ ներառյալ MS Office, AutoCAD, Revit (կդիտվի առավելություն):
  • Լեզուների իմացություն՝ գերազանց հայերեն, գրավոր ու բանավոր ռուսերեն և անգլերեն:
  • Տեխնիկական տերմինաբանության վարժ իմացություն:

Դիմողը պետք է օժտված լինի հետևյալ անձնային հատկություններով՝ աշխատանքային կարգապահություն, ժամանակացույցերի պահանջների հետևողական իրականացում, անկախ և թիմային աշխատանքի ունակություններ, ստեղծագործական մտածելակերպ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2021թ-ի փետրվարի 8-ն է:

Հետաքրքրված անձանց խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը /CV/  jobs@integral.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՃՇՀԱՀ Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 58 01 56, (043) 58 01 56:

01.02.21