Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Միջազգային ճանաչում ունեցող «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» մրցույթի ազգային փուլը տեղի կունենա հունիսի 19-ին Երևանում։
Մրցույթը մասնակիցներին հնարավորություն կտա հանդիսատեսին 180 վայրկյանում պարզ և հանրամատչելի ներկայացնել իրենց հետազոտության թեման ֆրանսերենով (ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ, լրացուցիչ հարցեր չեն նախատեսվում):
Մրցութին կարող են մասնակցել 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև թեկնածուական ատենախոսությունը մրցույթի ազգային փուլին նախորդող 12 ամիսների ընթացքում պաշտպանած անձինք։
Մրցույթից առաջ բոլոր թեկնածուները հնարավորություն կունենան մասնակցելու նախապատրաստական դասընթացի։
Մասնակիցներին տրվող մրցանակներն են՝
Գրանցման վերջնաժամկետը հունիսի 6-ն է:
Հայտերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ mt180-armenie@auf.org:
Լրացուցիչ տեղեկատվության համար անցեք հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում կարող եք գրել mt180-armenie@auf.org էլեկտրոնային հասցեին, կամ զանգահարել +374 93 38 33 36 հեռախոսահամարին: