(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ 180 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF) ներկայացուցչությունը Հայաստանում և Հայաստանում ֆրանսիական համալսարանը համատեղ կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» հանրահայտ միջազգային մրցույթի ազգային փուլը։

Այն մասնակիցներին հնարավորություն է տալիս հանդիսատեսին 180 վայրկյանում պարզ և հանրամատչելի  ներկայացնել իրենց հետազոտության թեման ֆրանսերենով (ֆրանսերենի գերազանց իմացությունը պարտադիր չէ):

Մրցութին կարող են մասնակցել 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև նրանք, ովքեր պաշտպանել են իրենց թեկնածուական ատենախոսությունը  մրցույթի եզրափակիչ փուլին նախորդող 12 ամիսների ընթացքում։

Մրցույթին մասնակցելու համար թեկնածուները կարող են իրենց հայտերն ուղարկել մինչև 2023 թվականի մայիսի 25-ը  mt180-armenie@auf.org հասցեին:

Առավել մանրամասն տեղեկատվությունը՝ https://www.auf.org/nouvelles/appels-a-candidatures/concours-ma-en-180-secondes-en-armenie-appel-participation/ հղմամբ։

Մրցույթի աջակից գործընկերներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը (Alliance Française d’Arménie) և Հայաստանում ֆրանկոֆոն մեդիան (Le média francophone de l’Arménie).

Հարցերի դեպքում կարող եք գրել mt180-armenie@auf.org հասցեին, կամ զանգահարել +374 93 38 33 36  հեռախոսահամարին։

25.04.23