(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԻՄ ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ 180 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (AUF)  ներկայացուցչությունը Հայաստանում և Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանը համատեղ կազմակերպում են «Իմ թեկնածուական ատենախոսությունը 180 վայրկյանում» հանրահայտ միջազգային մրցույթի ազգային փուլը։

Մրցույթը մասնակիցներին հնարավորություն է տալիս` ֆրանսերենով (լեզվի գերազանց իմացությունը պարտադիր չէ) ներկայացնելու իրենց հետազոտության թեման հանդիսատեսին 180 վայրկյանում` պարզ և հանրամատչելի:

Մրցութին կարող են մասնակցել 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում Հայաստանի որևէ բարձրագույն ուսումնական հաստատությունում գրանցված ասպիրանտներն ու հայցորդները, ինչպես նաև նրանք, ովքեր պաշտպանել են իրենց թեկնածուական ատենախոսությունը  2020-2021 ուսումնական տարում։

Մասնակցել ցանկացող թեկնածուները կարող են իրենց հայտերն ուղարկել mt180-armenie@auf.org հասցեին մինչեւ 2022 թվականի հունիսի 20-ը  :

Առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք անցնել հղմամբ։  Հարցերի դեպքում` գրել mt180-armenie@auf.org հասցեին, կամ զանգահարել +(374)93- 38- 33- 36  հեռախոսահամարով։

Մեր աջակից գործընկերներն են՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը (Alliance Française d’Arménie) և Հայաստանում ֆրանկոֆոն մեդիան (Le média francophone de l’Arménie).

 

23.05.22