Հարգելի ուսանողներ և շրջանավարտներ, Տեղեկացնում ենք Ձեզ, որ «AAB Construction»  ընկերությունը փնտրում է որակի վերահսկման մասնագետ:
Հիմնական պահանջներ․
- Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությամբ;
 
- Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն;
 
- Գործուղումներին մեկնելու պատրաստակամություն Հայաստանի տարբեր հատվածներում;
 
- Աշխատանքային փորձը շինարարական ոլորտում կդիտվի որպես առավելություն:
 
Հիմնական պարտականություններ.
- Կատարել համապատասխան հսկողություն շինարարական նյութերի նախագծման և շինարարության համար;
 
- Ապահովել Հայաստանում գործող շինարարական նորմերի և ստանդարտների համապատասխանությունը;
 
- Շինհրապարակում ստուգել և վերահսկել բետոնի, ասֆալտի և այլ շինանյութերի որակը;
 
- Իրականացնել աշխատանքներ հայտնաբերված սխալները և շեղումները վերացնելու համար:
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ դեկտեմբերի 30-ն է:
Հետաքրքրված անձիք կարող են իրենց  ինքնակենսագրականն (CV) ուղարկել hr@aab.am  էլ. հասցեին կամ դիմել Կարիերայի կենտրոն:
 
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն