(010) 303-300

ԹԱՓՈւՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

«Սի Սի Սի» միջազգային ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում կոմիքսի դիզայների (Typesetter / Graphic Designer for Comics (manga, webtoon))։ Վարձատրությունը լրիվ դրույթի դեպքում՝ սկսած 130000 դրամից։

Աշխատանքը ներառում է տեքստերի տեղադրում ու ձևավորում վեբթունի, մանգայի կամ այլ կոմիքսների համար։

Աշխատանքային պարտականություններն են․

  • մինչ տեքստերի տեղադրումը ֆոնային տարրերի մաքրում և վերականգնում (redrawing),
  • տառատեսակի ընտրություն և վերանայում,
  • տեքստի տեղադրում և ձևավորում,
  • տեղադրված տեքստի որակի ստուգում ու ավարտուն ֆայլի հանձնում (QA and Submission),
  • հաղորդակցում թիմի անդամների ու հաճախորդների հետ,
  • աշխատանքային գործընթացի մշտադիտարկում և վերջնաժամկետների պահպանում,
  • ընկերության մարքեթինգային նյութերի գրաֆիկական ձևավորում։

Անհրաժեշտ հմտություններն են

  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ «Adobe Photoshop» ծրագրով (այլ՝ «Adobe Suite» ծրագրերի, հատկապես «InDesign»-ի և «Illustrato»r-ի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • անգլերենով հաղորդակցվելու կարողություն։

Ցանկալի է հետաքրքրված լինել գրականությամբ, արվեստով, մասնավորապես՝ մանգաներով, կոմիքսներով ու վեբթուններով, տիրապետել «Office Suite» հավելվածին, լինել արդյունավետ, ստեղծագործ և հարմարվող։

Աշխատանքի վայրը` ք․ Երևան, Նալբանդյան 106/1, Սայաթ-Նովա բիզնես կենտրոն, 4-րդ հարկ, 2-րդ սենյակ։

Պահանջվող լեզուներ՝  հայերեն, անգլերեն։

Կապ կազմակերպության հետ (Էլ.հասցե, հեռախոսահամար)*

careers@ccci.am 033 309015

Դիմումների վերջնաժամկետը  2022 թ․ օգոստոսի 15-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք անցնել նշված հղմամբ՝

Թափուր հաստիքի հղում https://staff.am/en/typesetter-graphic-designer-for-comics-12?fbclid=IwAR04eTk9d_2CVO1LrI8HctqJs3a4wSSNJZ1Btu81VztCns3IN-vxcOlYTsw,

Կամ դիմել գլխավոր մենեջեր Ջուլիետա Խուդոյանին (հեռ․՝ 094432361, էլ․փոստ՝ julieta.khudoyan@ccci.am)։

 

 

22.07.22