«ASEDL» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աշխատանքի է հրավիրում շինարարության պատասխանատուի: Թափուր հաստիքի համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն.
- Բարձրագույն շինարարական կրթություն
- Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- AutoCad ծրագրով աշխատելու հմտություններ, շինարարական նախագծեր իրականացնելու հմտություններ
- Պլանավորման, մարդկանց կառավարելու ունակություն, համակարգված աշխատելու և թիմում աշխատելու կարողություն:
Աշխատանքային պարտականություններ՝
- Վերահսկում և կոորդինացնում է շինարարական աշխատանքների ողջ ընթացքը:
- Համեմատում է կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ:
- Վերահսկում է շինարարական աշխատանքների և նյութերի որակը: Հետևում է, որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում:
- Հետևում է շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը: Մասնակցում է շինարարական անձնակազմի հավաքագրման աշխատանքներին:
- Հետևում է, որպեսզի նախագծերը համապատասխանեն արտադրական ինժեներական պահանջներին: Նոր շինությունների շահագործման հանձնելուց առաջ համոզվում է, որ ինժեներական տեսանկյունից խնդիրներ չկան;
- Չափագրում է կատարված շինարարական աշխատանքները: Համեմատում է փաստացի կատարված շինարարական աշխատանքները կատարողական ակտերում նշված աշխատանքների հետ:
- Կրում է նյութական պատասխանատվություն շինարարությունում կիրառվող նյութերի համար:
- Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ կատարում է պայմանագրով սահմանված աշխատանքային գործառույթների հետ անմիջականորեն կապված այլ գործառույթներ, որոնք համապատասխանում են իր մասնագիտությանը կամ պաշտոնին:
Դիմումների վերջնաժամկետը 2021թ-ի փետրվարի 21-ն է: Հաստիքով հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել hr@asedl.am էլ. փոստի հասցեին: Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՃՇՀԱՀ Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 58 01 56, (043) 58 01 56: