(010) 303-300

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

«ASEDL» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ճարտարագետ-պրոյեկտ մենեջերի (չափագրողի): Թափուր հաստիքի համար կարող են դիմել այն անձինք, ովքեր ունեն.

  • Ճարտարագետի բարձրագույն կրթություն և աշխատանքային փորձ:
  • Ադմինիստրատիվ աշխատանքներ կատարելու փորձ:
  • MS Office, AutoCade ծրագրերի իմացություն:
  • Թիմային աշխատանքի հմտություն:
  • Տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություն:

Աշխատանքային պարտականություններ՝

  • Իրականացնում է նախագծի պլանավորման,չափագրման, գծագրման աշխատանքներ:
  • Նախագծի տվյալները (գծագրերի, տեխնիկական տվյալների միջոցով) տրամադրում է արտադրության բաժնին:
  • Պլանավորում է աշխատանքների կատարման ժամկետները: Հետևում է պրոյեկտի իրականացման ընթացքին՝ չափագրումից մինչև հանձնում-ընդունում:
  • Հետևողական է արտադրության աշխատանքների՝ նշված ժամանակահատվածում կատարմանը, շինհրապարակում (աշխատանքների կատարման վայր) աշխատանքների ճիշտ ընթացքին և կազմակերպմանը:
  • Հետևողական է լինում, որպեսզի նախագծի իրականացման ընթացքում խնդիրներ չառաջանան: Ապահովում է հաճախորդների հետ կապը, նախագծի իրականացման ժամանակ առաջացած խնդիրներին առաջարկում ինժեներական լուծումներ:
  • Արտադրության վաճառքի բաժնի հաճախորդներին տալիս է հստակ ինֆորմացիա՝ պրոյեկտի առավելությունների և առաջացող թերությունների վերաբերյալ:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2021թ-ի փետրվարի 21-ը: Աշխատատեղով հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) կարող են ուղարկել hr@asedl.am էլ. փոստի հասցեին: Միայն նախնական ընտրության փուլն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՃՇՀԱՀ Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 58 01 56, (043) 58 01 56:

23.01.21