(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈւՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ

Հեռանկարային աշխատանքի առաջարկ՝ մեր համալսարանի Ջերմագազամատակարարում և օդափոխություն մասնագիտությամբ սովորող ուսանողների և շրջանավարտների համար:

 «818 ՔՈՆՍԱԼԹԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն աշխատանքի է հրավիրում ջեռուցման, օդորակման, օդափոխության և հովացման համակարգերի նախագծողների:

 Վարձատրություն՝  200․000-250․000 դրամ

Աշխատանքային պարտականություններ՝  

  • Ուսումնասիրել շինարարական օբյեկտներ՝ ջեռուցման, օդորակման, օդափոխության և հովացման ինժեներական համակարգերի նախագծման համար։
  • Ընկալել պատվիրատուների պահանջներն և առաջարկել համապատասխան լուծումներ
  • Նախագծել HVAC համակարգեր

Անհրաժեշտ հմտություններ՝  

  • Մանրուքների հանդեպ ուշադիր լինելու ունակություն;
  • Արագ կողմնորոշվելու և ժամկետները պահպանելու կարողություն։

 Դիմելու կարգը՝ Ինքնակենսագրություններն ուղարկել info@818.consulting  էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը։

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՃՇՀԱՀ Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 58 01 56, (043) 58 01 56:

18.01.21