Ադմինիստրատիվ Օգնական
Ոլորտ: Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Քաղաք: Երևան
Աշխատավարձ: Մրցակցային
Կազմակերպության մասին
Innova՝ ՏՏ ընկերություն է, որը թողարկում է համակարգչային խաղեր:
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է ակտիվ, գրագետ և պատասխանատու աշխատակից՝ ադմինիստրատիվ աշխատակցի թափուր հաստիքը համալրելու համար։
Պարտականություններ
- Պատասխանել և ուղղորդել հեռախոսազանգերը,
- Կազմակերպել և համակարգել ընդունելություններ ու հանդիպումներ՝ ըստ ճշգրտված ժամանակացույցի,
- Կազմել փաստաթղթեր և վերահսկել գործավարության ողջ գործընթացը,
- Պատվիրել գրասենյակային պարագաներ և ուսումնասիրություններ կատարել նոր մատակարարների ուղղությամբ,
- Վարել էլեկտրոնային և թղթային նամակագրությունը,
- Նախապատրաստել և համակարգել գործուղումներն և հանդիպումները (անհրաժեշտության դեպքում հրավիրատոմսերի և վիզաների պատրաստում, հյուրանոցների սենյակների, տոմսերի ամրագրում),
- Կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ,
- Կապեր հաստատել ու պահպանել համագործակցող կազմակերպությունների հետ և ապահովել գրագետ նամակագրութուն:
Պահանջներ / Որակավորումներ
- Բարձրագույն կրթություն. լրացուցիչ որակավորումը որպես ադմինիստրարիվ օգնական կամ քարտուղար կդիտարկվի որպես առավելություն,
- Աշխատանքային փորձ, որպես ադմինիստրարիվ օգնական կամ գրասենյակի պատասխանատու,
- Գրասենյակի կառավարման համակարգերի և ընթացակարգերի իմացություն,
- Համակարգչային գրագիտություն. MS Office, Google Docs փաթեթի իմացություն,
- Գերազանց ժամանակի կառավարման հմտություններ և գործառույթներին ըստ կարևորության առաջնահերթություն տալու ունակություն,
- Ուշադրություն մանրամասների հանդեպ և խնդիրների լուծման հմտություններ,
- Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ (հայերեն, անգլերեն և ռուսերեն)
- Թիմում աշխատելու հմտություն և ցանկություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 5-օրյա, ժ. 10:00 — 19:00:
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրականները innova219508@job.am էլ.հասցեին՝ (պարտադիր) կցելով լուսանկար: