«Ռոյալ Ինտերիորս» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ինդուստրիալ նախագծողի (կահույքի և այլ պարագաների) պաշտոնը զբաղեցնելու համար:
Աշխատանքի պարտականություններ.
- AutoCad ծրագրով կահույքի (ներկառուցվող կահույքի և գրասենյակային տարածքների)տեխնիկական գծագրերի կազմում, 3D մոդելավորում,
- Microsoft Excel ծրագրով հաշվարկների կազմում,
- Տենդերների մասնակցության համար տեխնիկական գծագրերի կազմում և հաշվարկ:
Պահանջվող որակավորում.
- Բարձրագույն տեխնիկական կրթություն(կրթական աստիճանը՝ մագիստրոս),
- Կահույքի տեխնիկական և տարածական գծագրեր կազմելու ունակություն,
- Աշխատանքային փորձ,
- Անգլերենի իմացություն,
- Թիմում աշխատելու կարողություն:
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականները ուղարկել info@royalint.org էլ. Հասցեին կամ զանգահարել 010-52-13-73հեռախոսահամարին:
Լրացուցիչ մանրամասների և հարցերի դեպքում կարող եք դիմել Կարիերայի կենտրոն կամ զանգահարել՝ 010-58-01-56: