«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ » ՓԲԸ –ն հայտարարում է մրցույթ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության Տեխնիկական բաժնի մասնագետի ներգրավման համար
Գործառույթներ
- Համակարգչային տեխնիկայի սպասարկում, պրոֆիլակտիկա
- Համակարգչային տեխնիկայի տեղադրում աշխատատեղերում
- Համակարգչային ծրագրերի տեղակայում համակարգչի վրա
- Համակարգչային ցանցում աշխատող սարքավորումների տեղակայում
- Մասնակցություն համակարգչային ցանցի շինարարական աշխատանքներին
- Տպող սարքավորումների քարտրիջների լիցքավորում
Պահանջվող կրթություն և հմտություններ
- Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
- Ցանկալի է աշխատանքային փորձ բանկային համակարգում,
- Ցանկալի է Հայկական Ծրագրեր AS3X ծրագրավորման պլատֆորմի իմացություն,
- SQL Server, T-SQL իմացություն,
- Dot Net միջավայրում WEB ինտերֆեյսով ծրագրավորում:
Դիմելու ընթացակարգը
Բոլոր ցանկացող և ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել դիմում-հայտերը համաձայն կցված ձևի, hr@armbusinessbank.am էլ.հասցեին` հաղորդագրության թեմա (subject) դաշտում պարտադիր նշելով պաշտոնը, որի համար դիմում են:
Լրացուցիչ մանրամասների և հարցերի դեպքում կարող եք դիմել Կարիերայի կենտրոն կամ զանգահարել 010-58-01-56: