Հարգելի շրջանավարտներ,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ «AAB Construction» ընկերությունը փնտրում է բարձրահարկ մոնոլիտ շենքի շինարարական աշխատանքների կազմակերպման ղեկավար:
Հիմնական պահանջներ․
- Աշխատանքային փորձը հատկապես բնակարանային շինարարության ոլորտում ցանկալի է
- Կազմակերպչական, ղեկավարման հմտություններ և փորձ
- Արագ կողմնորորշվելու և որոշումներ կայացնելու ունակություն
- Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Վարորդական իրավունքի և մեքենայի առկայությունը ցանկալի է։
Հիմնական պարտականություններ.
- Ընկերության շինարարական հրապարակում աշխատանքների կազմակերպում, վերահսկում, ընդհանուր գործունեության ղեկավարում
- Անձնակազմի կառավարում, պարտականությունների բաշխում
- Կատարված աշխատանքների հաշվառում և վարում, տեխնիկական փաստաթղթերի ձևակերպում
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ ապրիլի 20-ն է:
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք իրենց ինքնակենսագրականներն (CV) ուղարկել hr@aab.am էլ.հասցեին, նամակի վերնագիր դաշտում նշելով պաշտոնը:
Լրացուցիչ հարցերի դեպքում դիմել Կարիերայի կենտրոն կամ զանգահարել՝ 010 58-01-56:
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան
Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն