(010) 303-300

5  ԹԱՓՈւՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ «Արփա-Սևան»  շինարարական ընկերությունում

 Թափուր աշխատատեղ 1

Հարգելի ուսանողներ և շրջանավարտներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Արփա-Սևան»  շինարարական ընկերությունը փնտրում է արտադրատեխնիկական բաժնի պետ:

Հիմնական պահանջներ

  • քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենքների և այլ նորմատիվաիրավական ակտերի իմացություն,
  • կարգադրիչ, նորմատիվ և շինարարական արտադրության պլանավորման և շինարարության օպերատիվ ղեկավարման հարցերի վերաբերյալ մեթոդական փաստաթղթերի իմացություն,
  • շինարարական արտադրության տեխնոլոգիայի հիմունքների իմացություն,
  • արտադրական պլանավորման կազմակերպում,
  • արտադրական ծրագրերի և շինարարության օրացուցային ժամկետագրերի մշակման կարգի իմացություն,
  • Auto CAD, MS Office համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն:
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն

Հիմնական պարտականություններ.

  • ԱՏԲ աշխատանքների կազմակերպում,
  • շինարարական արտադրության, աշխատանքի և կառավարման կազմակերպում,
  • համընդհանուր շինարարական և բնակելի` այդ թվում` հիդրոտեխնիկական, տրանսպորտային օբյեկտների շինարարության ոլորտում նախահաշիվների մշակում և կազմում,
  • ստորգետնյա և հատուկ (ցցային և ցեմենտացիոն) աշխատանքների համար նախահաշիվների մշակում և կազմում,
  • շինարարական արտադրության ընթացքի օպերատիվ հաշվառման կազմակերպում:

 

Թափուր աշխատատեղ 2

Հարգելի ուսանողներ և շրջանավարտներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Արփա-Սևան»  շինարարական ընկերությունը փնտրում է Տեղամասի պետի տեղակալ:

Հիմնական պահանջներ

  • տեղամասի աշխատանքների կազմակերպում,
  • շինարարական օբյեկտի վարում, սկսած կառուցապատման սկզբից մինչև շահագործման հանձնելը,
  • աշխատանքների արտադրության ժամանակացույցի կազմում,
  • աշխատանքի որակի հսկողություն և անվտանգ կազմակերպում, աշխատողների աշխատանքի անվտագության և անվտանգության տեխնիկայի հրահանգավորում և այդ հրահանգների խստագույն պահպանում,
  • անհրաժեշտ նյութերի և սարքավորումների հայտերի կազմում, հաշվապահական և նախագծային փաստաղթերի հետ աշխատանք:

Հիմնական պարտականություններ.

  • քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենքների և այլ նորմատիվա-իրավական ակտերի իմացություն,
  • կարգադրիչ, նորմատիվ և շինարարական արտադրության պլանավորման և շինարարության օպերատիվ ղեկավարման հարցերի վերաբերյալ մեթոդական փաստաթղթերի իմացություն,
  • իրականացվող շին-մոնտաժային աշխատանքների, տեխնիկական, աշխատանքների կատարման ընթացքի ժամանակացույցին և որակին համապատասխանության հսկողության կատարման իմացություն,
  • շինարարության ընթացքում նախագծում կատարված փոփոխությունների համաձայնեցման և տեխնոլոգիական ընթացքի ավելի պրոգրեսիվ լուծումների հմտություն,
  • աշխատանքի անվտանգ կազմակերպման, աշխատողների աշխատանքի անվտագության և անվտանգության տեխնիկայի հրահանգավորում անցկացնելու և այդ հրահանգների խստագույն պահպանման իմացություն,
  • հաշվապահական փաստաղթերի ձևակերպման և վարման իմացություն,
  • տարբեր իրավիճակներում շուտ կողմնորոշվելու հմտություն,
  • համակարգչային ծրագրերի իմացություն:

 

Թափուր աշխատատեղ 3

Հարգելի ուսանողներ և շրջանավարտներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Արփա-Սևան»  շինարարական ընկերությունը փնտրում է Պլանատնտեսագիտական բաժնի պետի տեղակալ:

Հիմնական պահանջներ

  • աշխատանքի և աշխատավարձի ցուցանիշների պլանավորման, հաշվառման և վերլուծման մեթոդների մշակում,
  • աշխատանքի գործելաձևի և մեթոդների, աշխատաժամերի ծախսերի չափման,  տեխնիկապես  հիմնավորված նորմերի հաշվարկի հետազոտման  համար  կիրառվող տեխնիկական միջոցների կիրառում,
  • վիճակագրական հաշվառման և պլանային-հաշվառման փաստաթղթավորման հաշվետվությունների կազմում,
  • աշխատանքների, ըստ բանվորների մասնագիտությունների  և ծայառողների պաշտոնների որակավորման  բնութագրերի, աշխատանքների  և բանվորների տարիֆիկացիայի, ծառայողների պաշտոնական դրույքների,  աշխատավարձի  լրացուցիչ  վճարումների, հավելումների և պարգևատրումների  հաշվարկում,
  • ապրանքների, արտադրանքի, ծառայությունների ինքնարժեքի, նյութական և աշխատանքային ծախսերի, մեծածախ և մանրածախ գների նորմատիվների որոշում, հաշվի առնելով առաջարկը և պահանջարկը, շահույթի պլանավորված ծավալը ապահովելը,
  • ղեկավարում է ձեռնարկության արտադրական, ֆինանսական և կոմերցիոն գործունեության միջնաժամկետ և երկարաժամկետ պլանների մշակման աշխատանքները,
  • կազմակերպում է նյութական եւ աշխատանքային ծախսերի ծրագրավորման տեխնիկական եւ տնտեսական ստանդարտների մշակումը:

Հիմնական պարտականություններ.

  • արտադրատնտեսական և ֆինանսատնտեսական գործունեությունը կանոնակարգող օրենսդրական և նորմատիվային իրավական ակտերի իմացություն
  • բիզնես-պլանների մշակման կարգի իմացություն,
  • աշխատավարձի ձևերի և կարգերի էֆեկտիվ կիրառման, կատարելագործման խթանման, նյութական և բարոյական խթանման պայմանների, աշխատանքի նորմավորման մեթոդների, պարգևատրման մասին դրույթների իմացություն,
  • աշխատանքների, ըստ բանվորների մասնագիտությունների  և ծայառողների պաշտոնների որակավորման  բնութագրերի, աշխատանքների  և բանվորների տարիֆիկացիայի, ծառայողների պաշտոնական դրույքների,  աշխատավարձի  լրացուցիչ  վճարումների, հավելումների և պարգևատրումների  հաշվարկման կարգի իմացություն,
  • աշխատանքի և աշխատավարձի ցուցանիշների պլանավորման, հաշվառման և վերլուծման մեթոդների իմացություն,
  • աշխատանքի գործելաձևի և մեթոդների, աշխատաժամերի ծախսերի չափման,  տեխնիկապես  հիմնավորված նորմերի հաշվարկի հետազոտման  համար  կիրառվող տեխնիկական միջոցների իմացություն,
  • վիճակագրական հաշվառման և պլանային-հաշվառման փաստաթղթավորման հաշվետվությունները կազմելու ժամկետների և կարգի իմացություն,
  • ապրանքների, արտադրանքի, ծառայությունների ինքնարժեքի որոշման, նյութական և աշխատանքային ծախսերի, մեծածախ և մանրածախ գների նորմատիվների մշակման կարգի իմացություն,աշխատանքային օրենսդրության հիմունքների իմացություն,
  • ներքին աշխատանքային կարգապահության կանոնների իմացություն,
  • աշխատանքի պաշտպանության կանոնների և նորմերի իմացություն:
  • -MS Office համակարգչային ծրագրերի իմացություն:

 

Թափուր աշխատատեղ 4

Հարգելի ուսանողներ և շրջանավարտներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Արփա-Սևան»  շինարարական ընկերությունը փնտրում է Գլխավոր մեխանիկ:

Հիմնական պահանջներ

  • շինարարության, աշխատանքի անվտանգության բնագավառներում ՀՀ օրենսդրության և այլ նորմատիվա-իրավական ակտերի իմացություն,
  • ընկերության տեխնիկական սպասարկման նորմատիվ և մեթոդական, տեխնիկական փաստաթղթերի մշակման և ձևավորման համար անհրաժեշտ նյութերի և ձեռնարկների իմացություն,
  • տնտեսագիտության, աշխատանքի և կառավարման հիմունքների իմացություն,
  • սարքավորումների շահագործման և նորոգման աշխատանքների պլանավորման կարգի և մեթոդների իմացություն
  • սարքավորումների շահագործման, նորոգման և արդիականացման աշխատանքների ռացիոնալ կազմակերպման պահանջների իմացությունը,
  • սարքավորումների կանխարգելիչ սպասարկման և ռացիոնալ շահագործման միասնական համակարգի ստեղծման իմացություն,
  • տեղադրումից ու վերանորոգումից հետո սարքավորումների ընդունման և հանձնման կանոնների իմացություն,
  • ընկերության սարքավորումների արտադրական հզորությունների, տեխնիկական բնութագրերի, նախագծման առանձնահատկությունների և շահագործման կանոնների իմացություն,
  • MS Office համակարգչային ծրագրերի իմացություն

Հիմնական պարտականություններ.

  • ընկերության վերանորոգման ծառայության կազմակերպում,
  • սարքավորումների շահագործման, նորոգման և արդիականացման աշխատանքների ռացիոնալ կազմակերպում,
  • սարքավորումների կանխարգելիչ սպասարկման և ռացիոնալ շահագործման միասնական համակարգի ստեղծում,
  • արտադրության տեխնիկական սպասարկման հարցում առաջադեմ օտարերկրյա փորձի ներդրում և ընկերության զարգացման հեռանկարների մասին ստրատեգիայի մշակում:

Թափուր աշխատատեղ 5

Հարգելի ուսանողներ և շրջանավարտներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Արփա-Սևան»  շինարարական ընկերությունը փնտրում է Մարդկային ռեսուրսների կառավարչի տեղակալ:

Հիմնական պահանջներ

  • ՀՀ աշխատանքային օրենսդրության և այն նորմատիվա-իրավական ակտերի իմացություն, որոնք վերաբերվում են սոցիալական զարգացման և աշխատանքի հետ,
  • ընկերության կառուցվածքային առանձնահատկությունների, նպատակների և հեռանկարների իմացություն,
  • մարդկային ռեսուրսների որակական և քանակական անալիզի, պլանավորման և ծրագրման մեթոդիկայի իմացություն,
  • աշխատանքի հոգեբանության և սոցիոլոգիայի հիմունքների իմացություն,
  • տարիֆային և աշխատանքային պայմանագրերի կնքման և լուծման կարգի, աշխատանքային վեճերի կարգավորման իմացություն,
  • մարդկային ռեսուրսների կառավարման և մոտիվացիայի նորագույն մեթոդների իմացություն,
  • աշխատանքի վարձատրության ձևերը և դրա խթանման համակարգերի իմացություն,
  • աշխատողների գնահատման և նրանց աշխատանքի արդյունքների գնահատման մեթոդների, կադրերի հետ աշխատանքի նոր տեխնոլոգիաների, կադրային փաստաթղթերի ձևերի և ստանդարտների իմացություն,
  • աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն,
  • MS Office, ՀԾ համակարգչային ծրագրերի իմացություն:

Հիմնական պարտականություններ.

  • իրականացնում է մարդկային ռեսուրսների որակական և քանակական անալիզ, պլանավորման և ծրագրման մեթոդիկայի մշակում,
  • տարիֆային և աշխատանքային պայմանագրերի կնքում և լուծում, աշխատանքային վեճերի կարգավորում,
  • աշխատանքի հոգեբանության և սոցիոլոգիայի հիմունքների կիրառում,
  • մարդկային ռեսուրսների կառավարման և մոտիվացիայի նորագույն մեթոդների կիրառում,
  • աշխատողների գնահատման և նրանց աշխատանքի արդյունքների գնահատման մեթոդների, կադրերի հետ աշխատանքի նոր տեխնոլոգիաների կիրառում,
  • կառդային փաստաթղթերի հետ աշխատանք:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետը ս/թ ապրիլի  1-ն է:

Թեկնածուները պետք է անցնեն փորձաշրջան: Հետաքրքրված անձիք կարող են իրենց  ինքնակենսագրականն (CV) ուղարկել reception@arpa-sevan.am   էլ. հասցեին կամ դիմել Կարիերայի կենտրոն:

Լրացուցիչ հարցերի և տեղեկությունների համար կարող եք դիմել Կարիերայի կենտրոն կամ զանգահարել՝ 58-01-56:

 

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան

Շրջանավարտների աջակցման և կարիերայի կենտրոն    

 

01.02.18