«Պրոֆ Ալ» ընկերության արտադրության ոլորտին անհրաժեշտ է ապակու արտադրամասի ղեկավարի օգնական։
Աշխատանքի նկարագրությունն է՝
- համապատասխան հաշվարկների և հաշվետվությունների կատարում,
- կատարված աշխատանքների վերահսկում,
- անմիջական ղեկավարի հանձնարարությունների կատարում։
Անհրաժեշտ հմտություններն են՝
- բարձրագույն տեխնիկական-ինժեներական կրթություն,
- Excel-ի գերազանց իմացություն,
- AutoCad ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- բարձր պատասխանատվության զգացում և ուշադրություն մանրուքներին,
- սեղմ ժամկետներում աշխատանքի կատարման ունակություն,
- հաղորդակցման հմտություններ,
- խնդիրների լուծման հմտություններ:
Պահանջվող լեզուներն են՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն: Վարձատրությունը՝ 150,000 ՀՀ դրամ։ Դիմելու համար անհրաժեշտ է ինքնակենսագրականներն ուղարկել hr@profal.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը։ Դիմումների վերջնաժամկետը 2021 թ. օգստոսի 1-ն է։