(010) 303-300

ԹԱՓՈւՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ «ԹՈՒՄՈ» ՍՏԵՂԾԱՐԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը փնտրում է սկսնակ ճարտարապետի, որն աշխատելու է տեղական, միջազգային տարբեր նախագծերում և համագործակցելու է միջազգային ճանաչում ունեցող ճարտարապետների հետ:

Աշխատանքային պարտականություններն են՝

  • օգնել CAD կամ Revit ծրագրային հարցումներին, մոդելավորմանը,
  • աջակցել նյութերի և ապրանքների ընտրությանը,
  • աջակցել դիզայնի նախագծման ու գույների ընտրության պատրաստմանը,
  • աջակցել ընթացիկ շինարարական ծրագրերի ուսումնասիրությանը,
  • պատրաստել հաշվետվություններ և հանդիպումների արձանագրություններ` շահագրգիռ կողմերին ներկայացնելու համար:

Անհրաժեշտ հմտություններն են՝

  • համակարգչային դիզայնի ծրագրերի օգտագործելու հմտություն,
  • Revit, Photoshop, sketch-up և (կամ) այլ 3D մոդելավորման ծրագրեր օգտագործելու հմտություն,
  • լավ հաղորդակցման և միջանձնային հմտություններ:

Դիմելու համար հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել jobs@tumo.org էլ. փոստի հասցեին, իսկ լրացուցիչ հարցերի դեպքում՝ կապ հաստատել Կարիերայի կենտրոնի հետ՝ զանգահարելով 010 58-01-56 հեռախոսահամարով:

15.04.21