(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ «ԲԻՄ ԿՈՆՍԱԼԹԻՆԳ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ԲԻՄ Կոնսալթինգ» ընկերությունը փնտրում է էներգաարդյունավետության մասնագետի, որն կիրականացնի շենքերի էներգաարդյունավետության հաշվարկներ։ Համապատասխան մասնագետը զբաղվելու է շենքերի էներգաարդյունավետության հաշվարկներով համապատասխան ծրագրերի կիրառմամբ։ Հաշվարկները իրականացվելու են Մեծ Բրիտանիայում ընդունված ծրագրային փաթեթների կիրառմամբ և միջազգային չափորոշիչներով, որոնք ուսուցանվելու են աշխատանքին զուգահեռ:

 Պահանջվող հմտություններն են՝   

  • ճարտարապետական/շինարարական մասնագիտական գիտելիքներ,
  • համակարգչային ծրագրերի Autodesk AutoCAD, Autodesk Revit (ցանկալի է) տիրապետում և կիրառում։

Պահանջվող լեզուներ՝  հայերեն, անգլերեն, իսկ ռուսերենի իմանցությունը ցանկալի է։

 Դիմելու համար հետաքրքրված անձինք իրենց ինքնակենսագրականը/CV կարող են ուղարկել info@bimconsulting.am  էլ. փոստի հասցեին, իսկ լրացուցիչ հարցերի դեպքում՝ կապ հաստատել Կարիերայի կենտրոնի հետ՝ զանգահարելով 010 58-01-56 հեռախոսահամարով:

 

03.05.21