(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ «ԱՐՓԻ ՍՈԼԱՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«ԱՐՓԻ ՍՈԼԱՐ» ընկերությանն անհրաժեշտ են արևային համակարգերի վաճառք իրականացնող վաճառքի պատասխանատուներ: Ընկերությունը անվճար սովորելու ու վերապատրաստման հնարավորություն է տալիս, տրամադրում է վարորդ և մեքենա: Ձևակերպումը կատարվում է ըստ ՀՀ աշխատանքային օրենսգրքի:

Աշխատանքային պարտականությունները ներառում են՝

  •  մարզային այցերի իրականացում, ապրանքատեսականու ներկայացում հաճախորդներին,
  •  պատվերների գրանցում,
  •  նոր հաճախորդների ներգրավում և հետադարձ կապի ապահովում:

Անհրաժեշտ հմտություններն են՝

  • աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում, որը կդիտվի որպես առավելություն,
  • հաղորդակցման, բանակցություններ վարելու հմտություններ,
  • համակարգչային գիտելիքների իմացություն, որը կդիտվի որպես առավելություն:

Վարձատրությունը կազմում է միջինը 250 000 դրամ: Հետաքրքրված թեկնածուներն իրենց ինքնակենսագրականները (CV) կարող են ուղարկել hr@arpisolar.com էլ. հասցեին կամ զանգահարել 077 07 17 38 հեռախոսահամարով: Դիմումների վերջնաժամկետը ապրիլի 10-ն է:

12.03.21