«ԱՍԷԴԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը փնտրում է չափագրող-ինժեների, որը կիրականացնի հաճախորդների նախագծերի չափագրման, գծագրման և նախագծի արտադրության ընթացքի վերահսկման աշխատանքներ:
Աշխատանքային պարտականություններն են՝
- իրականացնել նախագծի պլանավորման, չափագրման, գծագրման աշխատանքներ,
- նախագծի տվյալները (գծագրերի, տեխնիկական տվյալների միջոցով) տրամադրել արտադրության բաժնին,
- պլանավորել աշխատանքների կատարման ժամկետները,
- հետևել նախագծի իրականացման ընթացքին՝ չափագրումից մինչև հանձնում-ընդունում,
- հետևողական լինել արտադրության աշխատանքների՝ նշված ժամանակահատվածում կատարմանը, շինհրապարակում (աշխատանքների կատարման վայր) աշխատանքների ճիշտ ընթացքին և կազմակերպմանը,
- հետևել, որ նախագծի իրականացման ընթացքում խնդիրներ չառաջանան,
- ապահովել հաճախորդների հետ կապը՝ նախագծի իրականացման ժամանակ առաջացած խնդիրների դեպքում առաջարկելով ինժիներական լուծումներ;
- արտադրության վաճառքի բաժնի հաճախորդներին տալ հստակ տեղեկատվություն նախագծի առավելությունների և առաջացող թերությունների վերաբերյալ,
- պատասխանատու լինել աշխատանքների ճիշտ կազմակերպման և ըստ սահմանաված ժամկետների կատարման համար,
- պատասխանտու լինել՝ նախագծի ընթացքում առաջացած խնդիրներին լուծումներ տալու համար;
Հայերենի իմացությունը պարտադիր է, անգլերենի և ռուսերենի իմացությունը՝ ցանկալի։
Անհրաժեշտ հմտություններն են՝
- բարձրագույն ճարտարագիտական կրթություն,
- ճարտարագետի աշխատանքային փորձ,
- MS Office, AutoCad ծրագրերի իմացություն,
- թիմային աշխատանքի հմտություն,
- ադմինիստրատիվ աշխատանքներ կատարելու փորձ,
- տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություն,
- հաղորդակցման հմտություններ:
Դիմելու կարգը՝ Դիմելու համար կարող եք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr@asedl.am էլ․ փոստին՝ նամակի թեմայում նշելով այն հաստիքի անվանումը, որի համար դիմում եք։
Դիմումների վերջնաժամկետը՝ 26 հունիսի 2021թ․։
Լրացուցիչ հարցերի դեպքում՝ կապ հաստատել Կարիերայի կենտրոնի հետ՝ զանգահարելով 010 58-01-56 հեռախոսահամարով: