«ՎԱԵԼԿՈՆ» կազմակերպությունն աշխատանքի է հրավիրում ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետի մագիստրոսական կրթությամբ: Մասնագետը պատասխանատու է ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի նախագծման, հաշվարկների, պլանավորման և գծագրերի ստեղծման հետ կապված բոլոր գործառույթների համար` օրենսդրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված սկզբունքներով:
Կազմակերպությունը գտնվում է Վ. Վաղարշյան 12 հասցեում: Վարձատրությունը սկսվում է 150.000 ՀՀ դրամից:
Աշխատանքային պարտականություններ՝
- Ջեռուցման ինժեներական համակարգերի նախագծում անցկացնելու նպատակով շինությունների ուսումնասիրության իրականացում,
- Պատվիրատուների պահանջների վերլուծություն, համակարգի կառուցվածքի և առանձնահատկությունների մշակում, համակարգերի նախագծման իրականացում
- Անհրաժեշտ սարքավորումների ընտրության իրականացում,
- Ինժեներական համակարգերի հաշվարկ (հիդրավլիկ, աերոդինամիկ),
- Նախագծեր և նախագծային փաստաթղթերի կազմում ,
- Պատվիրատուների հետ նախագծերի համաձայնեցում,
- Նախագծի ծավալավորման իրականացում,
- Մոնտաժային աշխատանքների վերահսկողություն:
Անհրաժեշտ հմտություններ՝
- Կրթական աստիճան ճարտարագիտության բնագավառում,
- Ջեռուցման, օդափոխության և օդորակման համակարգերի գերազանց իմացություն,
- Նախագծեր կազմելու և այլ նախագծային փաստաթղթերի ստանդարտների իմացությունը նախընտրելի է,
- Շինարարական նորմերի և կանոնների ստանդարտների վերծանման ունակությունը նախընտրելի,
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ,
- MS Office- ի գերազանց իմացություն,
- Aսto CAD, Aսto CAD MAP, Revit, Adobe Acrobat ծրագրերի իմացություն:
Հետաքրքրված թեկնածուները կարող են կապ հաստատել hr@waelcon.am էլեկտրոնային փոստի միջոցով և կցել ինքնակենսագրականը (CV), «Թեմա» դաշտում նշելով հաստիքի անվանումը։ Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 12-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև ՃՇՀԱՀ կարիերայի կենտրոն 010 58 01 56 հեռախոսահամարով։