«Պրոֆէներջի»  կազմակերպությունն  աշխատանքի է հրավիրում ինտերիերի դիզայների և ճարտարապետի: Կազմակերպությունը գտնվում է  Տերյան 91 հասցեում:  Վարձատրությունը՝  150.000-350.000 ՀՀ դրամ:
Աշխատանքային պարտականություններն են՝  
- Բարձրորակ դիզայներական նախագծերի կազմում, գերռեալիստիկ ռենդերների տրամադրում, և շուկայի մշտադիտարկում (Ինտերիերի դիզայների հաստիքի համար),
 
- Բարձրորակ ճարտարապետական նախագծերի կազմում, րականացնել ճարտարապետական գծագրերի իրականացում և անհրաժեշտ փաստաթղթավորում, ճշգրիտ նորարարական լուծումների առաջարկում և շինհրապարակի այցելություն (Ճարտարապետի հաստիքի համար):
 
Անհրաժեշտ հմտություններ`
- Բարձրագույն կրթություն՝ ճարտարապետաշինարակական-դիզայներական ոլորտում Աշխատանքային փորձ առնվազն 2 տարի, Autodesk, 3D max, Corona, Adobe Photoshop ծրագրերի գերազանց իմացություն (Ինտերիերի դիզայների հաստիքի համար),
 
- Բարձրագույն կրթություն ճարտարապետաշինարակական- ոլորտում, աշխատանքային փորձ առնվազն 4 տարի, Archicad, Revit, ծրագրերի գերազանց իմացություն (Ճարտարապետի հաստիքի համար),
 
- Հայերենի և ռուսերենի իմացություն:
 
- Փորձառու թիմում աշխատելու ունակություն
 
- Աշխատասիրություն Ժամանակի օպտիմալ օգտագործում և կառավարում
 
- Արագ կողմնորոշվելու ունակություն
 
- Սթրեսակայունություն
 
- Պատասխանատվության բարձր զգացում
 
- Սովորելու, զարգանալու ցանկություն
 
- Ընկերությունում առաջընթաց գրանցելու ձգտում
 
Հետաքրքրված թեկնածուները կարող են կապ հաստատել hr@profenergy.am   էլեկտրոնային փոստի միջոցով և կցել ինքնակենսագրականը (CV), «Թեմա» դաշտում նշելով հաստիքի անվանումը։ Դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 10-ը:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել նաև ՃՇՀԱՀ կարիերայի կենտրոն 010 58 01 56 հեռախոսահամարով։