(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՖՈՏՈՄՐՑՈՒՅԹ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության հետ համագործակցությամբ Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում 2022 թ. ապրիլի 21-ին հայտարարում է «Ընկերություն» խորագրով միջհամալսարանական ֆոտոմրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ) անդամ  համալսարանների ուսանողները (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Երևանի պետական համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, Հայ-ռուսական համալսարան), ինչպես նաև կարող են մասնակցել  Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները:

«Ընկերություն» թեմայով ֆոտոները պետք է ուղեկցվեն ֆրանսերեն հակիրճ ներկայացմամբ (մինչև 5 րոպե):

Մասնակիցները ֆոտոները կարող են ուղարկել cru.unaca@mail.ru, international@nuaca.am էլեկտրոնային հասցեներին մինչև 2022 թ. ապրիլի 15-ը ներառյալ:

Հարցերի դեպքում անհրաժեշտ է դիմել ՃՇՀԱՀ միջազգային կապերի վարչություն (2212 սենյակ), Ֆրանկոֆոնիայի ակադեմիական նվաճումների կենտրոն (2314 սենյակ) կամ զանգահարել +374 10 58 01 77 հեռախոսահամարով:

25.02.22