Ռումինիայի կառավարության ֆինանսավորմամբ, Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջոցով և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության համակարգմամբ «Էժեն Իոնեսկու» ծրագիրը ամբողջ աշխարհի դոկտորանտներին և դասախոս-հետազոտողներին հնարավորություն է տալիս օգտվել եռամսյա հետազոտական շարժունությունից՝ ծրագրի հետ համագործակցող Ռումինիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից որևէ մեկում:
Ծրագրի թիրախային լսարանն են կազմում դոկտորանտները և դասախոս–հետազոտողները՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (OIF) անդամ և դիտորդ երկրներից (Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության անդամ բարձրագույն ուսումնական հաստատություններ) և Ալժիրից:
Ծրագիրը ընդգրկում է 2024թ. մայիսի 1-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Դիմելու վերջնաժամկետը դեկտեմբերի 23-ն է:
Մանրամասների համար անցեք հղումով՝ https://l.auf.org/appeleugenionescu24 :