ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Քաղաքաշինության կոմիտեն Ասիական զարգացման բանկի (ADB) աջակցությամբ մարտի 26-ին և 28-ին կազմակերպում է «Երկրաշարժադիմացկուն շինարարություն» խորագրով երկօրյա անվճար դասընթաց՝ նախատեսված ճարտարագետ-կոնստրուկտորների վերապատրաստման համար:
Դասընթացի ժամանակ ոլորտի մասնագետները կուսումնասիրեն երկրաշարժադիմացկուն շինարարության նախագծման համար նախատեսված շինարարական նորմերով սահմանված նոր պահանջները, դրանց կիրառման առանձնահատկությունները:
Մասնակիցները դասընթացի ավարտին կստանան վկայականներ:
Ուշադրությո´ւն, տեղերը սահմանափակ են. դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել:
Թեմայի կարևորությունը հաշվի առնելով՝ ոլորտի մասնագետների համար նման դասընթացները կլինեն շարունակական:
Դասընթացին գրանցվելու, ինչպես նաև անցկացման վայրի, օրակարգի մասին լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել հետևյալ եղանակներով. հեռ. +374 94 42 00 80, էլ. հասցե՝ karapetyan.lusin@gmail.com: