(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

«ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄՐՑՈՒՅԹ

Թուրքմենստանի Արտաքին գործերի նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտը հայտարարում է «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել ԱՊՀ երկրների բուհերի ուսանողներ, մագիստրոսներ, ասպիրանտներ, երիտասարդ դասախոսներ (մինչև 30 տարեկան), հետազոտողներ՝ ներկայացնելով դեռևս չտպագրված գիտական հոդվածներ (թուրքմեներեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով):

Մրցույթին մասնակցել ցանկացողները գիտական հոդվածները պետք է ներկայացնեն մինչև 2022թ. սեպտեմբերի 1-ը հետևյալ էլ. հասցեով՝ hgi.hgddek@online.tm:

Մրցույթն առավել մանրամասն ներկայացված է կից փաստաթղթում։

09.03.22