(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴԳՐԿՈՂ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԺՈՂՈՎ

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի գիտական խորհրդի 2023թ. հունիսի 9-ի որոշմամբ հաստատված «Երիտասարդ հետազոտողների միավորման կանոնակարգ»֊ի հիմքով տեղի է ունենալու միավորման հիմնադիր ժողովը: Ժողովին կարող են մասնակցել համալսարանի մինչև 35 տարեկան գիտաշխատողները, ասպիրանտները, հայցորդները, ինչպես նաև գիտահետազոտական գործունեությամբ հետաքրքրվող դասախոսները և ուսանողները:
Ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
  • Միավորման կանոնակարգի ներկայացում
  • Միավորման ղեկավարի և ոլորտային (ֆակուլտետային) խմբերի համակարգողների ընտրություններ (բաց քվեարկությամբ),
  • Միավորման տարեկան գործունեության ծրագրի հաստատում:
Միավորման կանոնակարգին կարելի է ծանոթանալ ՃՇՀԱՀ կայքի «ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» պատուհանի «Փաստաթղթեր» բաժնում:
Ժողովը տեղի կունենա նոյեմբերի 23-ին, ժամը՝ 14:00-ին ռեկտորատի նիստերի դահլիճում (2023 սրահ):
20.11.23