(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԵՏԱԶՈՏՈՂՆԵՐԻՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱԴՈՒԱ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ

Իտալիայի Պադուայի համալսարանը հայտարարում է երիտասարդ հետազոտողների համար նախատեսված դրամաշնորհային ծրագրի մեկնարկը: Ծրագիրը բաղկացած է երեք ենթածրագրերից՝ STARS starting grants, STARS consolidator grants, STARS wild card grants: Մասնակիցներին հնարավորություն է ընձեռվելու ծրագրի շրջանակում կրթական-հետազոտական գործընթացը շարունակել Պադուայի համալսարանի համապատասխան ֆակուլտետներում: Ծրագրին մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թ-ի ապրիլի 12-ն է։

Ծրագրի մասնակիցների նախնական ընտրությունը կկատարվի մինչև հունիսի 30-ը, ներկայացված հայտերի գնահատումը կանցկացվի սեպտեմբերի 30-ին, իսկ հարցազրույցը կանցկացվի հոկտեմբերին։

Դրամաշնորհային ծրագրով ֆինանսավորում ստացած նախագծերի ռեյթինգային ցանկը կհրապարակվի նոյեմբերի 30-ին։

Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղումով՝ https://www.unipd.it/en/stars2021 կամ գրել նամակ talent.stars@unipd.it էլեկտրոնային հասցեին:

23.01.21