(010) 303-300

«ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ–ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ երիտասարդներ,

ՀՀ վարչապետի աշխատակազմը, կարևորելով երիտասարդների ակտիվ մասնակցությունն ու ներգրավվածությունը պետական կառավարման համակարգում, մեկնարկում է ոլորտային հանդիպումների շարք Կառավարության անդամների հետ։

Հանդիպումները նպատակ ունեն ձևավորելու պետություն–երիտասարդներ կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսություն, ապահովելու երիտասարդների ձայնի լսելիությունը պետական քաղաքականությունների մշակման գործընթացում, ինչպես նաև խթանելու փոխադարձ վստահությունն ու համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում հնարավորություն կունենաք բարձրաձայնելու Ձեզ հուզող հարցերը, ներկայացնելու առաջարկություններ և մասնակցելու ոլորտային քաղաքականությունների շուրջ բաց և բովանդակային քննարկմանը։

Գրանցման համար խնդրում ենք անցնել ստորև ներկայացված հղումով  և գրանցվել՝ https://forms.gle/f7rULo1tUGtLetB38 ։ 

20.02.26