(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԷՔՍՊՈ 2024

Սիրելի՛ համալսարանականներ, սիրով տեղեկացնում ենք, որ մայիսի 17-ին տեղի կունենա «Հզորացրու, ոգեշնչիր, գործիր» նշանաբանով Երիտասարդական Էքսպո 2024 ծրագիրը: Էքսպոն կազմակերպվում է «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակներում և ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից, իրականացվում է «ՓԻ-ԷՅՉ Ինթերնեշնլ» կազմակերպության և իր ենթադրամաշնորհառուների կողմից։

Ամենամյա էքսպոյի նպատակն է.

  • Երիտասարդներին, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման, ինչպես նաև երիտասարդական աշխատանքի ոլորտում ակտիվ դերակատարներին տեղեկացնել «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի, ինչպես նաև տարբեր մակարդակներումերիտասարդների մասնակցության համար առկա ռեսուրսների և հարթակների մասին,
  • Երիտասարդների և բոլոր դերակատարների հետ համատեղ լուծումներ փնտրել՝ դիմակայելու դժվարություներին, որոնց բախվում են երիտասարդները,
  • Փոխանակել երիտասարդների հետ աշխատանքի, երիտասարդական քաղաքականության մշակման և իրականացման փորձառությունը,
  • Գտնել համագործակցության նոր հնարավորություններ:

Էքսպոյի առաջին օրը տեղի կունենա մայիսի 17-ին մայրաքաղաք Երևանում՝ Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում, իսկ երկրորդ և երրորդ օրերի միջոցառումները կիրականացվեն օգոստոսին երիտասարդական մայրաքաղաք Գավառում:

Մանրամասների համար անցեք հղումով:

 

09.05.24