(010) 303-300

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՐԹևԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ» ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ

Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնը կազմակերպում է գիտական սեմինար «Երևան քաղաքի երթևեկության անվտանգության հիմնախնդիրների վերլուծություն» թեմայով:

Սեմինարի զեկուցողներն են Շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի վարիչ  Վալերիկ Հարությունյանը, ամբիոնի դասախոսներ Արմեն Հարությունյանը և Չինար Ներսեսյանը:

Մասնագետները կներկայացնեն հետևյալ թեմաները`

  • Երևան քաղաքի երթևեկության ինտենսիվությունը, հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը,
  • երթևեկության կազմակերպման և կառավարման մեթոդները,
  • ավտոմոբիլի արագության ազդեցությունը ՃՏՊ-ի առաջացման հավանականության վրա,
  • տրանսպորտային հոսքերի միջին արագության կախվածությունը ՃՏՊ-ի մասնակից ավտոմոբիլի երթևեկության արագության հետ,
  • Երևան քաղաքի երթևեկության պայմանները ըստ բնորոշ ժամանակահատվածների,
  • Երևան քաղաքում անվտանգ երթևեկության արագության ռեժիմի առաջարկումը:

Սեմինարը տեղի կունենա հունիսի 8-ին` ժամը 11:00-ին 17302 լսարանում:

 

04.06.22