Սիրելի՛ ուսանողներ, տեղեկացնում ենք, որ 2026 թվականի փետրվարի 11–12-ին տեղի կունենա «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառումը, որին կարող են մասնակցել ուսանողները և երիտասարդները։
«Երևանի կայուն էներգիայի օրեր»-ը երկօրյա կրթական և գործնական հարթակ է, որտեղ մասնակիցները աշխատում են Երևանի իրական խնդիրների վրա՝ առաջարկելով էներգետիկ, տեխնոլոգիական և նորարարական լուծումներ։ Միջոցառման ծրագրում նախատեսված են բաց քննարկումներ, տեխնոլոգիական ցուցադրություն/էքսպո, թիմային աշխատանք, ինչպես նաև ուսանողական հաքաթոն՝ ոլորտի փորձառու մասնագետների մենթորությամբ։ Լավագույն գաղափարներն ու լուծումները կստանան աջակցություն՝ հետագա կիրառման նպատակով։
Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև հունվարի 20-ը լրացնել նախնական հետաքրքրվածության հայտը՝ նշելով հետաքրքրության ոլորտը և մասնակցության նախընտրելի ձևաչափը:
Խրախուսվում է նաև այն ուսանողների և թիմերի մասնակցությունը, որոնք արդեն ունեն մշակված լուծումներ կամ նորարարական գաղափարներ։
Գրանցվելու համար անցեք հետևյալ հղումով՝ https://shorturl.at/PluzU:
Միջոցառման մասին մանրամասն տեղեկատվության համար անցեք հղումով: