Սեպտեմբերի 18-ին և 19-ին Եվրոպական ժառանգության օրերի կապակցությամբ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը և Հայաստանում Լեհաստանի դեսպանատունը միավորում են ուժերը Էրեբունու և Մեծամորի թանգարանների հետ՝ ձեզ ծանոթացնելու Հայաստանի հնագիտական գանձերին:
Բացահայտեք հնագիտական գանձերն ու հարստությունը էքսկուրսիաների, բացառիկ ցուցահանդեսների, երեխաների համար հնագիտական պեղումների շուրջ միջոցառումների, ինչպես նաև մետաղների մասին սեմինարների միջոցով:
Ձեզ սպասում է սուզում Հայաստանի պատմության մեջ: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է: Միջոցառման ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։