Արմեն Բուբուշյանի անվան մրցույթը հայտարարվել է 2022թ. դեկտեմբերի 13-ին՝ Արմեն Բուբուշյանի ծննդյան օրը: Մրցույթին կարող են մասնակցել հայաստանյան բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները:
Մասնակիցները կարող են աշխատանք ներկայացնել երեք անվանակարգերից մեկում.
Երեք անվանակարգերում հաղթող է ճանաչվելու մեկ հոգի:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 500 000 դրամ: Նախատեսվում են առաջին (250 000 դրամ), երկրորդ (150 000 դրամ) և երրորդ (100 000 դրամ) տեղի մրցանակներ:
Հայտերը ուղարկվում են contest@mediamax.am էլ. հասցեով:
Հարցերի դեպքում կարող եք զանգել 010 54 45 31 հեռախոսահամարով:
Հայտերի ներկայացման ընթացակարգին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: