(010) 303-300

ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ՝ ԱՐՑԱԽԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի մշակութային ու հոգևոր կառույցների կյանքը վտանգված է: Ինչպիսի՞ն կլինի այդ հարուստ ճարտարապետական ժառանգության հետագա ճակատագիրը և կա՞ն արդյոք այն փրկելու և պահպանելու իրատեսական ուղիներ:

Այս լայնածավալ թեմային ու բոլորիս առջև ծառացած խիստ արդիական խնդիրներին է նվիրված դեկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ին, Zoom հարթակում կայանալիք «Արցախի ճարտարապետական ժառանգությունը. արժևորում, ճակատագիր, պահպանություն»  թեմայով դասախոսությունը, որը վարելու է Ճարտարապետության տեսության, պատմաճարտարապետական ժառանգության վերականգնման, վերակառուցման, գեղեցիկ արվեստի և պատմության ամբիոնի ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր  Լյուբա Կիրակոսյանը:

Եթե թեման հետաքրքիր ու մտահոգիչ է նաև ձեզ համար, միացե’ք դասախոսությանը և մասնակցե’ք քննարկմանը՝ հետևյալ մուտքային տվյալներով՝

ID: 442 842 4103

Password: 047506

02.12.20