(010) 303-300

ԳՈՐԾԱՏՈւՆԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «HAJRATE» ԱՄԵՆԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈւՄ

«ՄՌ Ասոցիացիա» մարդկային ռեսուրսների կառավարման հասարակական կազմակերպությունը հոկտեմբեր-դեկտեմբեր աﬕսներին իրականացնում է գործատուների վարկանիշավորման «հայrate» աﬔնամյա ծրագիրը, որը հետազոտություն է անցկացնում ուսանողության շրջանում: 

«Hայrate» ծրագրի նպատակը հայաստանյան ուսանողության շրջանում տեղի գործատուների վարկանիշն ուսումնասիրելն է: Ծրագիրը գլխավորապես ուղղված է գործատու-համալսարան մշտական կապի անհրաժեշտությունը բարձրաձայնելուն և այդ կապի ամրապնդմանն ուղղված քայլեր խթանելուն:

 Այս հարցման նպատակն է պարզել, թե ուսանողների համար ովքեր են Հայաստանի գրավիչ գործատուները:

Հարցմանը մասնակցելու համար լրացրե՛ք հարցաթերթը հետևյալ հղումով: 

18.10.22