Գիտահետազոտական աշխատանքների խրախուսման, ինչպես նաև դրանց իրականացմանն ուսանողների մասնակցությունն ապահովելու նպատակով, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է դրամաշնորհների տրամադրման մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի հիմնական աշխատող և գիտական կոչում ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և գիտաշխատողները՝ առնվազն երկու ուսանողի ներգրավումով:
Մրցույթին մասնակցելու համար մինչև 2022թ. փետրվարի 15-ը պետք է ՃՇՀԱՀ գիտության վարչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) Խմբի ղեկավարի դիմումը,
2) հայտը,
3) ծրագրի նախահաշիվը՝ մասնակիցների միջև գումարների բաշխման նշումով,
4) համապատասխան ֆակուլտետի գիտական խորհրդի եզրակացությունը՝ թեմայի արդիականության և կիրառական նշանակության վերաբերյալ,
5) մասնակիցների անձնագրերի պատճեները,
6) թեմայի ղեկավարի՝ վերջին 5 տարում հրատարակած գիտական և գիտամեթոդական աշխատանքների ցանկը,
7) ուսանողների ՄՈԳ-երի վերաբերյալ տեղեկանքներ՝ տրված համապատասխան ֆակուլտետի դեկանատի կողմից,
8) տեղեկատվություն հետազոտության արդյունքները մասնագիտական կրթական ծրագրերում ներդնելու հնարավորության վերաբերյալ:
Մրցույթին կարող են ներկայացվել հայտեր հետևյալ թեմատիկ ուղղություններով՝
1) Տեխնիկական գիտություններ
2) Ճարտարապետություն
3) Դիզայն
4) Տնտեսագիտություն և կառավարում (շինարարության ոլորտ):
Մրցույթը կազմակերպվում է «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար դրամաշնորհների տրամադրման մրցույթների կազմակերպման կարգի» համաձայն:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 303 300 (Ներքին հեռ. 656) հեռախոսահամարով: