(010) 303-300

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՎԵՐ

Տվերի պետական համալսարանը (Ռուսաստան), Ռուսաստանի պետական հիդրոօդերևութաբանական համալսարանը (Ռուսաստան), Հիդրոօդերևութաբանության և շրջակա միջավայրի մոնիտորինգի դաշնային ծառայությունը («Ռոսհիդրոմետ»), Դաշնային ծառայության գործադիրների և մասնագետների առաջադեմ ուսուցման ինստիտուտը, Մասնավոր մանկավարժական համալսարանը (Ավստրիա), Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը (Հայաստան), Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը (Հայաստան), Գավառի պետական համալսարանը (Հայաստան), Լիեպայայի համալսարանը (Լատվիա) և Մինսկի ինովացիոն համալսարանը (Բելառուս) համատեղ կազմակերպում են գիտագործնական միջազգային գիտաժողով՝ «Սոցիալ-տնտեսական համակարգերի կառավարման հիմնախնդիրները. տեսություն և պրակտիկա» խորագրով:

Գիտաժողովը տեղի կունենա 2021 թ. մայիսի 15-ին Տվերի պետական համալսարանում: Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ, հետազոտողներ, ասպիրանտներ, մանկավարժներ, ուսանողներ, ինչպես նաև կազմակերպությունների ղեկավարներ ու մասնագետներ, գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են ռուսերենն ու անգլերենը: Համագումարի լիագումար նիստը և բաժինների քննարկումները անցկացվելու են Microsoft Teams հարթակում:

Գիտաժողովի թեմաներն են.

1. ռազմավարական և կորպորատիվ կառավարում. խնդիրներ և հեռանկարներ,

2. շուկայավարման լուծումներ սոցիալ-տնտեսական համակարգերի կառավարման մեջ,

3. ձեռնարկատիրության զարգացման հիմնախնդիրները. Տեսություն և պրակտիկա,

4. սոցիալ-տնտեսական համակարգերի կառավարման սոցիալ-հոգեբանական խնդիրները,

5. բարձրագույն կրթության WBL տեխնոլոգիաները Microsoft Teams-ում:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թվականի մայիսի 1-ը կազմկոմիտեի kaf-men2016@yandex.ru էլփաստի հասցեին ուղարկել մասնակցության հայտ և մինչև 2021 թվականի մայիսի 1-ը՝ գիտական հոդվածն ու հետազոտության օգտագործման իրավունքի տրամադրման մասին լիցենզային պայմանագիր:

Մասնակցության վճար չկա:

19.04.21