ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
100-ամյա պատմություն ունեցող համալսարան
Ուսանողական խորհուրդն ու ՃՇՀԱՀ կրթության որակի ապահովման և զարգացման կենտրոնը համալսարանի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում նախաձեռնել են «Գարնանային շունչ» խորագրով ցուցահանդես:
Միջոցառման նպատակն է բացահայտել մեր շնորհաշատ դասախոսների, ուսանողների և շրջանավարտների ոչ մասնագիտական կարողությունները և դրանք ցուցադրել համալսարանում:
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղումով:
Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 6-ը ներառյալ: