(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲՐԵՇԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ 12 ՈՒՍԱՆՈՂԻ ԿՇՆՈՐՀԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Իտալիայի Բրեշիայի համալսարանը 2023-2024 ուսումնական տարվա համար հայտարարում է  կրթաթոշակ. այն շնորհվելու է 12 ուսանողի, յուրաքանչյուրը 5,650 եվրո տարեկան:

Կրթաթոշակն այն ուսանողների համար է, որոնք ունեն առնվազն 3 տարի տևողությամբ բակալավրի աստիճան: Նրանք կարող են ընդգրկվել հետևյալ մագիստրոսական ծրագրերում.

  • Հաղորդակցման տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա
  • Քաղաքացիական և բնապահպանական շինարարություն
  • Կառավարում
  • Վերլուծություն և տվյալների գիտություն տնտեսագիտության և կառավարման համար

Ցանկացողները կարող են դիմել 2023թ. մարտի 15-ը, իտալական ժամանակով՝ 12:00: Իսկ գրանցվել կարող են հետևյալ հղմամբ:

Ավելի մանրամասն տեղեկատվությունը՝ կից նյութերում:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Միջազգային կապերի վարչություն (Հեռ. 010 303 300, ներքին համար 9-66, 2-րդ մասնաշենք 2212 աշխատասենյակ):

 

 

28.02.23