(010) 303-300

ԲԿԳԿ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ԳԻՏԱԿԱՆ ՍԱՐՔԵՐԻ/ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹ

Սիրելի՛ համալսարանականներ, տեղեկացնում ենք, որ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմակերպում է գիտական կենտրոնները ժամանակակից սարքավորումներով վերազինելու նպատակով գիտական սարքերի/սարքավորումների գնման հայտերի ընտրության մրցույթ։

Մրցույթին հայտ կարող են ներկայացնել ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագիր իրականացնող գիտական պետական կազմակերպությունները և բարձրագույն ուսումնական հաստատությունները Կոմիտեի orgs.hesc.am համակարգով։

Հայտը ներկայացնում է այն Կազմակերպությունը, որտեղ գիտական սարքը/սարքավորումը տեղակայվելու է։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 20-ն է:

Կազմակերպության ներկայացուցիչը մինչև հունիսի 27-ը ներառյալ մեկ ընդհանուր փաթեթով, Կազմակերպության ղեկավարի պաշտոնական գրությամբ Կոմիտե (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ) է ներկայացնում  Կազմակերպության կողմից տրված բոլոր հայտերի ստորագրված և կնքված թղթային տարբերակների փաթեթները` առձեռն:

Մրցույթի հրավերի փաթեթին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

Մրցույթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ  ստանալու համար անհրաժեժտ է անցնել հետևյալ հղումով՝ http://hesc.am/am/08-05-2025-1: Ծրագրի վերաբերյալ խորհրդատվություն կարելի է ստանալ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության հետազոտական ծրագրերի բաժնից՝ զանգահարելով 010-300-109 (*710, կամ տեխնիկական հարցերով՝ 910):

 

 

14.05.25