(010) 303-300

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

100-ամյա պատմություն ունեցող համալսարան

ԲԱՑԱՌԻԿ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ

«Ներդրեք ձեր տաղանդը Իտալիայում» ծրագրի շրջանակներում Իտալիայի Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարությունը, Հասարակական և մշակութային դիվանագիտության գլխավոր տնօրինությունը, Իտալիայի հետազոտությունների նախարարությունը, Իտալիայի առևտրային գործակալությունը և Uni-Italia-ն՝ 2023-2024 ուսումնական տարվա համար, կտրամադրեն մի շարք կրթաթոշակներ՝ իտալական բուհերում ուսումնառելու համար: Սա բացառիկ հնարավորություն է այն ուսանողների համար, որոնք հետաքրքրված են մասնակցելու Իտալիայում բարձրագույն կրթության դասընթացներին: Կրթաթոշակները տրվում են իտալական բարձրագույն ուսումնական հաստատություններում մագիստրոսական դասընթացների համար: 

Ընդունման չափանիշները՝

  • Դիմողները պետք է ունենան համապատասխան բակալավրի աստիճան, 
  • Դիմողները կարող են դիմել միայն մեկ դասընթացի համար,
  • Դիմորդները պետք է լինեն 1997թ. հունվարի 1-ից հետո ծնված, 
  • Դիմորդները պետք է ներկայացնեն անգլերենի իմացության մասին տեղեկանք, 
  • Եթե դիմորդի բակալավրի ուսումնառությունը անգլերենով է իրականացվել, ապա տեղեկանք հարկավոր չէ: 

Կրթաթոշակը կներառի 9 ամիս ուսման ժամանակահատված՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 1-ից: Դիմորդները կարող են լրացնել տվյալները հետևյալ հղմամբ՝

  https://investyourtalentapplication.esteri.it/SitoInvestYourTalentApplication/signin.asp

Դիմումները ընդունվում են մինչև 2023թ. մարտի 3-ը

Դրամաշնորհառուները եռամսյակային կտրվածքով կստանան 900 եվրո ամսական նպաստ, որը կփոխանցվի նրանց իտալական բանկային հաշվին: 

Այլ տեղեկատվության համար՝ 

https://investyourtalentapplication.esteri.it/sitoinvestyourtalentapplication/corsi.asp

01.03.23