Թիրախային լսարանը կազմում են Ֆրանկոֆոնիային համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի անդամ հաստատությունների ֆրանկոֆոն ուսանողները, որոնք ցանկանում են իրենց հմտություններն ու գիտելիքները ներդնել աշխատանքային միջավայրում:
Թեկնածուն պետք է արտերկրում գտնի համապատասխան ոլորտի կազմակերպություն, որի աշխատանքային լեզուն ֆրանսերենն է, և ստանա վերջինիս համաձայնությունը (ընդունման հավաստագիր):
Հայտերը ներկայացնելու համար պետք է.
Դիմելու վերջնաժամկետն է 2022 թ. մարտի 21-ը:
Ստաժը կանցկացվի 2022 թ. ապրիլի 18-ից դեկտեմբերի 17-ն ընկած հատվածում (1-3 ամիս տևողությամբ):
ՖՀԳ հատկացված միջոցները ծածկում են տրանսպորտի, ամսական դրամական օգնության, առողջապահական ապահովագրության ծախսերը:
Ստաժը պետք է պարտադիր ուսումնական ծրագրի մաս կազմի:
Ուշադրություն. բոլոր փաստաթղթերը պետք է կցել PDF ձևաչափով:
Մանրամասն տեղեկատվության համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ` https://l.auf.org/stage-international: